ԳլխավորԼուր

Բացվել է Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների (ACT) քոլեջի նորակառույց շենքը

Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների (ACT) քոլեջի նորակառույց շենքը

Փարաքարում օգոստոսի 20-ին տեղի է ունեցել Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների (ACT) քոլեջի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությունը:

Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջը նպատակ ունի խթանելու նորարարությունը, ստեղծարարությունը և համագործակցությունը ուսանողների շրջանում՝ առաջարկելով ծրագրեր տեխնոլոգիաների և արվեստի ոլորտներում։ Այն հարթակ է տրամադրում տաղանդավոր երիտասարդներին՝ զարգացնելու իրենց հմտությունները և հաջողությամբ առաջադիմելու մշտապես փոփոխվող միջավայրում։

ACT Քոլեջը մասնագիտացում է առաջարկում երեք արդիական ուղղություններով․

  • Թվային արվեստ
  • Համակարգչային գիտություն
  • Ինժեներություն և արտադրություն

Ուսումնական միջավայրը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, սարքավորումներով, լաբորատորիաներով և ստեղծարար տարածքներով՝ նպաստելով ուսանողների նախաձեռնողականությանն ու ինքնադրսևորմանը։

Քոլեջը գործում է «Գյումրու ՏՏ Կենտրոն» հիմնադրամի կառավարման ներքո, կյանքի է կոչվել Հայ օգնության ֆոնդի ֆինանսավորմամբ և բարերարների աջակցությամբ։

  • Կայք՝ www.actcollege.am
  • Էլփոստ՝ info@gitc.am
  • Հեռախոս՝ +374 94 03 40 34

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews