ԳլխավորԼուր

Լոռու մարզի դիմորդների 72%-ը այս տարի բուհ է ընդունվել

ՃՇՀԱՀ-ում մեկնարկել են ներբուհական քննությունները

Լոռու մարզի շրջանավարտներից հայտագրվել է 1162 դիմորդ, մասնակցել՝ 1112-ը, բուհ է ընդունվել 811 դիմորդ՝ դիմորդների 72%-ը։ Լոռու մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ ամենամյա օգոստոսյան խորհրդակցության ժամանակ վիճակագրական տվյալներ է ներկայացրել ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։

Ամենապահանջված բուհերի շարքում առաջին տեղում Վանաձորի պետական համալսարանն է (404 դիմորդ, ընդունվել է 289-ը), երկրորդում՝ Երևանի պետական համալսարանը (173 դիմորդ, ընդունվել է 102-ը), երրորդում՝ Երևանի պետական բժշկական համալսարանը (73 դիմորդ, ընդունվել է 43-ը), իսկ չորրորդ տեղում՝ Պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը (71 դիմորդ, ընդունվել է 51-ը)։

Լոռու մարզում ատեստավորում է անցել 665 ուսուցիչ․ մարզն այս ցուցանիշով գտնվում է 3-րդ հորիզոնականում։ Արաքսիա Սվաջյանը հորդորել է շարունակել գործընթացը՝ նշելով, որ ատեստավորման ուղեցույցներն արդեն հրապարակված են, իսկ հայտագրումը բաց է մինչև սեպտեմբերի 30-ը։

Տեղեկացվել է, որ նոր ուստարում հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում, իսկ վերջին՝ 12-րդ դասարանում այն կներդրվի հաջորդ տարվանից:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews