«Եվրատեսիլ 2026» երգի մրցույթը տեղի կունենա Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին, տեղեկանում ենք «Եվրատեսիլի» պաշտոնական էջից։
Միջազգային երգի մրցույթը Վիեննան հյուրընկալում է 3–րդ անգամ. առաջին անգամ` 1967 թ.–ին, երկրորդ անգամ` 2015 թ.–ին։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում հաղթել էր Ավստրիայի մասնակիցը։ Հայաստանը երգի հեղինակավոր մրցույթում ներկայացրել էր Պարգը «Survivor» երգով ու զբաղեցրել 20–րդ տեղը:


