Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված «Եվրատեսիլ -2025» երգի մրցույթում 436 միավորով հաղթեց Ավստրիայի ներկայացուցիչ JJ-ը (Յոհաննես Փիթչ) իր «Wasted Love» երգով։
Երկրորդ տեղը գրավեց Իսրայելի ներկայացուցիչ Յուվալ Ռաֆայելը (357 միավոր), իսկ երրորդ տեղը՝ Էստոնիան ներկայացնող Թոմի Քեշը (356 միավոր)։
Հայաստանի ներկայացուցիչ Պարգը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը` ստանալով 72 միավոր։
Ժյուրիի քվեարկության արդյունքներով Հայաստանին 12 միավոր տվեց Մալթան, Հայաստանի ժյուրին իր 12 միավորը տվեց Ֆրանսիային:
Նախորդ տարի «Եվրատեսիլում» հաղթել էր Շվեյցարիայի ներկայացուցիչ Nemo-ն, իսկ Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» գրավել էր 8-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք՝ 2 կիսաեզրափակիչները հաղթահարել էին Հայաստանը, Իսրայելը, Լիտվան, Լատվիան, Դանիան, Ֆինլանդիան, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Մալթան, Հունաստանը, Նորվեգիան, Ալբանիան, Շվեդիան, Իսլանդիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Սան Մարինոն, Էստոնիան, Պորտուգալիան և Ուկրաինան:
Ինքնաբերաբար եզրափակիչ են դուրս գալիս նաև «Մեծ հնգյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա) և անցած տարվա հաղթող երկրի (Շվեյցարիա) ներկայացուցիչները:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews