ԳլխավորԼուր

«Եվրատեսիլ 2024». «Լադանիվա»-ն գրավեց 8-րդ տեղը

«Լադանիվա», Ժակլին Բաղդասարյան

Շվեդիայի Մալմյո քաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ը, որտեղ 25 երկիր պայքարում էր հաղթողի տիտղոսը նվաճելու համար:

Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը ելույթ ունեցավ 19-րդ համարի ներքո ու գրավեց 8-րդ տեղը։

Առաջին տեղում Շվեյցարիայի ներկայացուցիչ Nemo-ն էր The Code երգով։ Երկրորդ տեղում Խորվաթիան է, երրորդում՝ Ուկրաինան։

Եզրափակիչում էին հայտնվել Շվեդիան, Ուկրաինան, Գերմանիան, Լյուքսենբուրգը, Նիդեռլանդները (մասնակիցը զրկվել է ելույթի հնարավորությունից  միջադեպի պատճառով*), Իսրայելը, Լիտվան, Իսպանիան, Էստոնիան, Իռլանդիան, Լատվիան, Հունաստանը, Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան, Իտալիան, Սերբիան, Ֆինլանդիան, Պորտուգալիան, Հայաստանը, Կիպրոսը, Շվեյցարիան, Սլովենիան, Խորվաթիան, Վրաստանը, Ֆրանսիան եւ Ավստրիան:

*Յոստ Քլայնին հեռացրել են մրցույթին մասնակցելուց միջադեպի պատճառով, որի մանրամասները չեն հրապարակվում։ Հայտնի է միայն, որ նրան որակազրկելու պատճառ է դարձել բողոքը, որով շվեդական ոստիկանություն է դիմել մրցույթի նկարահանող խմբի աշխատակցուհին երկրորդ կիսաեզրափակիչից հետո: