ԳլխավորԼուր

«Ասպետ» ճամբարի հարակից տարածքում հրթիռ է հայտնաբերվել

Հուլիսի 29-ին ժամը 13:54-ին 911 ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում տեղակայված «Ասպետ» ռազմամարզական ճամբարի ղեկավար Ա.Ս-ն ժամը 13:50-ի սահմաններում նշված ճամբարի հարակից տարածքում հայտնաբերել է անհայտ տիպի զինամթերք:

Տեղեկությունը հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Ժամը 14:26-ին փրկարար ուժերի վարչության սակրավորական խումբը մեկնել է նշված տարածք, որտեղ պարզվել է, որ հայտնաբերվածը 240 մմ հրթիռ է:

Զինամթերքը տեղափոխվել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի տարածք և ժամը 15:20-ի սահմաններում այրման եղանակով ոչնչացվել: