ԳլխավորԼուր

Ադրբեջանական դիրքերը չեն գնդակոծվել. Արցախի ՊԲ

Մարտի 13-ին Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 12-ի լույս 13-ի գիշերը գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Այդ ապատեղեկատվությունը հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու հերթական փորձն է»,-նշված է հաղորդագրության մեջ։