ԳլխավորԼուր

Ադրբեջանը կրկին խափանել է Արցախի գազամատակարարումը

Գազատար խողովակ

Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Արցախգազ ընկերությունը հայտնում է, որ հանրապետություն գազ չի մատակարարվում և ներկայումս օգտագործվում է խողովակներում առկա գազը»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Գազամատակարարումը կրկին ընդհատվել, ապա ժամեր վերականգնվել էր նաև հունվարի 17–ին։

Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմն անջատել էր Արցախի գազամատակարարումը նաեւ 2022 թ. դեկտեմբերի 13-ին։ Այն վերականգնվել էր դեկտեմբերի 16-ին։

Մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի  առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է  Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները։ Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։

Հունվարի 12-ին էլ ինտերնետ ու բջջային կապն էր անջատվել Արցախում։ Մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են բնապահպան ձևացող ադրբեջանցիները։ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության տեխնիկական մասնագետներին հաջողվել էր մեկնել վթարի վայր ու հունվարի 13-ին վերականգնել կապը։

Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։