ԳլխավորԼուր

Թշնամական կողմի հետ բանակցություններ են տարվում. Հունան Թադևոսյան

Խրամորթ

Ադրբեջանական կողմից բարձրախոսներով Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքը լքելու կոչերն, ըստ էության, խուճապային տրամադրություններ ստեղծելու մտադրություն ունեն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Այս պահին Խրամորթում են ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները, ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատուները: Թշնամական կողմի հետ բանակցություններ են տարվում, որի մասին կհրապարակենք:

Տեղեկացնեմ նաև, որ Խրամորթում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք գյուղը լքել չի պատրաստվում, հակառակը` տեղաբնակների կողքին ապրում է նաև այլ բնակավայրերից տեղահանված ևս 12 ընտանիք»,- գրել է Թադևոսյանը: