ԳլխավորԼուր

Կյանքից հեռացել է նկարիչ Համլետ Հովսեփյանը

72 տարեկան հասակում կյանքից հեռացել է գեղանկարիչ Համլետ Հովսեփյանը։

Հովսեփյանը ծնվել է 1950 թվականի նոյեմբերի 7-ին, Աշնակ գյուղում։ 1974թ.-ին ավարտել է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը:

1978-80թթ. ապրել և ստեղծագործել է Մոսկվայում: Այնուհետև նկարչություն և կոմպոզիցիա է դասավանդել Թալինի գեղարվեստի դպրոցում։

Ներկայացնում ենք Հանրային հեռուստաընկերության «5 րոպե արվեստ» հաղորդաշարի՝ նկարչին նվիրված հաղորդումը, որը նկարահանվել է 2020 թվականին։