ԳլխավորԼուր

Մահացել է ճապոնացի գրող, Նոբելյան մրցանակակիր Կենձաբուրո Օեն

Կենձաբուրո Օե

Ճապոնիայում վախճանվել է հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Կենձաբուրո Օեն, հայտնում է vedomosti.ru-ն՝ հղում անելով Reuters-ին։

Կենձաբուրո Օեն 88 տարեկան էր, նա մահացել է ծերությունից։

Գրողը վախճանվել է մարտի 3-ին, սակայն նրա մահվան մասին միայն այժմ են հաղորդում։ Նա դարձել Է երկրորդ ճապոնացի գրողը Յասունարի Կավաբատայից հետո, որն արժանացել Է գրականության Նոբելյան մրցանակի։

Օեն Նոբելյան մրցանակը ստացել է 1994 թվականին: Նա արժանացել է նաև ճապոնական բազմաթիվ գրական մրցանակների՝ «Ակուտագավա», «Նոմա», «Սինտյոսյա» և այլն։

Առավել մեծ ժողովրդականություն են ձեռք բերել նրա «Ինձ պաշարեցին ջրերը մինչև հոգիս», «Ֆուտբոլ 1860», «Ուշացած երիտասարդություն» ստեղծագործությունները։

Օեն նշել է, որ գրող դառնալ իրեն դրդել են այն տպավորությունները, որ զգացել է 1945 թվականին Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության ժամանակ: 2011 թվականին Ֆուկուսիմայի վթարից հետո նա հայտարարել է, որ Ճապոնիայի «սուրբ պարտքն է»  հրաժարվել միջուկային էներգիայի օգտագործումից։

2013-ին նա հանրահավաք էր կազմակերպել ատոմակայանի վերագործարկումից հետո ատոմային էներգիայի օգտագործման դեմ։ 2015 թվականին նա մասնակցել է նաև այն ժամանակ գործող վարչապետ Սինձո Աբեի քաղաքականության դեմ ցույցերին, որը ճապոնացի զինծառայողներին հնարավորություն էր տալիս պատերազմել երկրի սահմաններից դուրս։