Ներկայացնում ենք ճապոնացի արձակագիր, գրականության նոբելյան մրցանակակիր (1994) Կենձաբուրո Օեի (31 հունվարի, 1935) մտքերից։
***
• Ես քնաբեր չեմ խմում։ Ինձ պետք չէ այն քունը, որ ինքն ինձ մոտ չի գալիս։
• Նայենք ճշմարտության աչքերին. մեռնել կարելի է երբ ասես։ Այդ դեպքում ինչո՞ւ շտապել։
• Ասում են՝ մարդկության դժբախտությունների գլխավոր պատճառն այն է, որ կապիկն իջավ ծառից։
• Խավարը, որին նայում ես անզեն աչքով, ու խավարը, որին նայում ես հեռադիտակի միջով, նույնը չեն։
• Իմ տղայական սիրտը պայթում էր, քանի դեռ պատերազմ էր. ես երազում էի ընկնել ռազմաճակատ, որպեսզի զոհվեմ՝ մարտնչելով հանուն կայսեր, ու միեւնույն ժամանակ վախենում էի, որ այդպես էլ կլինի։ Անհամբերությունը, որ ես զգում էի այն մտքից, որ կուշանամ ու պատերազմը կավարտվի առանց ինձ, ու թաքուն հույսը, որ տարիքի բերումով չեմ հասցնի ռազմաճակատ ընկնել, զգացմունքների սարսափելի երկակիություն էին առաջացնում։
• Միթե ցանկացած վիժվածք միայն այն պատճառով, որ մարդ է, իրավունք ունի ծաղրել գազաններին։
• Միայն Աստված է ընդունակ հստակ ու պարզ պատասխան տալ, թե ինչպես են գործերն աշխարհում։ Սովորական մարդուն դա անհասանելի է։
• Կրիան, նույնիսկ ուշացումով սկսելով հետապնդումը, ամեն դեպքում կանցնի նապաստակից։
• Հիշողությունն ապրում է միայն այն դեպքում, երբ սնվում է երազներով։
• Ֆուձի լեռան գագաթը հասնելու համար պետք է անել առաջին քայլը։
• Հենց խելահեղ ծրագիրն է, որ պետք է հաջողվի։ Պատմության մեջ մեծ մարդիկ մեկ անգամ չէ, որ գործել են այնպիսի արարքներ, որոնք ի սկզբանե բոլորին ուղղակի անմտություն են թվացել։
• Որտե՞ղ է ձեր խիղճը, մի՞թե առանց խղճի հեղափոխություն են անում։
• Այսպիսի մայրամուտին պակասում է ծառը։ Հնարավոր է՝ հենց դա է ամենագլխավորը։
Թրգմ. Usanogh.am-ի