ԳլխավորԼուր

ՊՍԺ-ն երկրորդ անգամ անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգայում

ՊՍԺ-ն երկրորդ անգամ անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգայում

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած եզրափակիչ խաղում փարիզեցիները հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեցին Լոնդոնի «Արսենալին»: Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Անգլիական ակումբի կազմում աչքի ընկավ Կայ Հավերցը, իսկ ՊՍԺ-ի կազմում 11 մետրանոցից գոլի հեղինակ դարձավ Ուսման Դեմբելեն: Լրացուցիչ ժամանակում թիմերը գոլեր չխփեցին։

11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստները՝ 4: 3: Մեկ տարի առաջ «Պարի Սեն Ժերմենը» եզրափակչում 5:0 հաշվով ջախջախեց Միլանի «Ինտերին»:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews