Հայաստանի հավաքականի նախկին ավագ ու «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է 34 տարեկանից բարձր ֆուտբոլիստների՝ աշխարհի խորհրդանշական հավաքականում՝ ըստ «Score 90» հրատարակության։
Խորհրդանշական հավաքականի «հիմնական» կազմում ընդգրկվել են այնպիսի հայտնի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Լիոնել Մեսսին (Արգենտինա), Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա), Մանուել Նոյերը (Գերմանիա), Ռոբերտ Լևանդովսկին (Լեհաստան), Լուկա Մոդրիչը (Խորվաթիա), Սերխիո Ռամոսը (Իսպանիա):