Հայտնի են 2024-2025 ուստարվա առկա ուսուցման բակալավրիատի ընդունելության արդյունքները, ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
«Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ԵՊՀ-ն դրական բոլոր ցուցանիշներով առաջատարն է ՀՀ բուհերի շարքում։
Մեզ համար հատկանշական է, որ այս տարի սահմանված 2459 տեղից թափուր է մնացել միայն 43 տեղ։ Այս արդյունքը վկայում է ԵՊՀ-ում գործող կրթական ծրագրերի բարձր պահանջարկի և դիմորդների շրջանում մեծ հետաքրքրության ու վստահության մասին:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում էլ այս տարի ընդունվել է 181 դիմորդ։
Բարի գալուստ եմ մաղթում մեր բոլոր առաջինկուրսեցիներին»,-հայտնել է Հովհաննես Հովհաննիսյանը։