ԳլխավորԼուր

ԵՊՀ պրոռեկտոր է նշանակվել

Միքայել Հովհաննիսյան

ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր է նշանակվել Միքայել Հովհաննիսյանը, հայտնում են ԵՊՀ Հանրային կապերի և մարքեթինգի վարչությունից։

Մ. Հովհաննիսյանն ունի կրթության և քաղաքացիական հասարակության զարգացման ոլորտներում ակտիվ ներգրավվածության գրեթե 20 տարվա փորձ։

Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը, բանասիրական գիտությունների թեկնածու է:

2007 թվականից ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի դասախոս է։