ԳլխավորԼուր

Ավելի քան 2 հազար թափուր աշխատատեղ՝ Երևանում և մարզերում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն, մարտ ամսվա վերջի դրությամբ, գործատուների կողմից ներկայացվել է Երևանում և մարզերում առկա ավելի քան 2,000 թափուր աշխատատեղ։

Աշխատանք առաջարկող կազմակերպությունների թափուր հաստիքներին, աշխատանքային գործառույթներին և այլ պայմաններին կարող եք ծանոթանալ՝ ներբեռնելով համապատասխան ցանկն այս հղմամբ։

Մանրամասն տեղեկատվության համար կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։