Այս տարի Մանկական աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրը` հունիսի 12-ը նշվում է «Մանկական աշխատանքի դեմ գործողությունների շաբաթով», տեղեկացնում են ՄԱԿ-ի լրատվական ծառայությունից։
2020 թվականի սկզբի դրությամբ աշխարհում 5 տարեկան և ավելի բարձր տարիքի յուրաքանչյուր տասներորդ երեխան ներգրավված է եղել մանկական աշխատանքում. դա մոտավորապես 160 միլիոն երեխա է, կամ 63 միլիոն աղջիկ և 97 միլիոն տղա:
Աֆրիկան առաջին տեղն է զբաղեցնում ինչպես մանկական աշխատանքում մեջ ներգրավված երեխաների մասնաբաժնի (մեկ հինգերորդ մասը), այնպես էլ մանկական աշխատանքում ներգրավված երեխաների բացարձակ թվի առումով (72 միլիոն):
Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը երկրորդ տեղն է զբաղեցնում այդ երկու ցուցանիշներով՝ բոլոր երեխաների 7%-ը և 62 միլիոնը՝ բացարձակ արտահայտմամբ, այս տարածաշրջանում ներգրավված են մանկական աշխատանքում:
Աֆրիկային և Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին միասին բաժին է ընկնում ամբողջ աշխարհում մանկական աշխատանքում ներգրավված յուրաքանչյուր տասը երեխայից գրեթե ինը։
Մանկական աշխատանքի մնացած մասը բաժին է ընկնում Ամերիկային (11 մլն մարդ), Եվրոպային և Կենտրոնական Ասիային (6 մլն մարդ), արաբական պետություններին (1 մլն մարդ): Տարածվածության տեսանկյունից երեխաների 5%-ը ներգրավված է մանկական աշխատանքում Ամերիկայում, 4%-ը՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, 3%-ը՝ արաբական երկրներում։