Հունիսի 7-ին մեկնարկել են միասնական քննությունները։ Հայաստանի Հանրապետության 15 քննական կենտրոններում դիմորդները քննություն են հանձնել «Աշխարհագրություն»-ից (127 հայտ) ու «Կենսաբանություն»-ից (1635 հայտ)։
Գնահատականները հրապարակվելու են քննությունը հանձնելու 5-րդ օրը՝ այսինքն այսօր, համապատասխան քննական կենտրոններում ու ուղարկվելու են դիմորդների էլեկտրոնային հասցեներին։
Գնահատականները կարելի է բողոքարկել մինչև հունիսի 13-ը, ժամը 18.00-ն:
Հիշեցնենք, որ այդ առարկաների թեստերն ու ճիշտ պատասխանները ԳԹԿ-ն հրապարակել է նույնը օրը՝ քննությունների ավարտից մի քանի ժամ հետո։