ԳլխավորԼուրԿրթաթոշակՈւսումնառություն արտերկրում

Հնարավորություն՝ Գերմանիայի բիզնես դպրոցում սովորելու համար

«Մատենա» կենտրոն

«ESMT Berlin»-ը «Մատենա» միջազգային դպրոցի հետ համատեղ  առաջնորդների համար հայտարարել է «Տվյալների վրա հիմնված ռազմավարություն» եռամսյա հատուկ կրթական ծրագիրը:

«ESMT Berlin»-ը, ըստ «Financial Times»-ի, լավագույն բիզնես դպրոցն է Գերմանիայում, իսկ Եվրոպայում՝ 8-րդը:

Ծրագրի շրջանակում «Մատենան» տրամադրում է մինչև 1 մլն դրամ կրթաթոշակ, նախատեսվում են ուսումնական այցեր «Mercedes-Benz»-ի գործարան, գերմանական հաջողված կազմակերպությունների ռազմավարությունների վերլուծություն, միջազգային նոր համագործակցություններ, ինչպես նաև  բացառիկ փորձառություն և համաշխարհային կարգի դասախոսների դասախոսությունների ունկնդրում։

Ծրագիրը նախատեսված է կազմակերպության բարձր օղակի ղեկավարների և բիզնեսի սեփականատերերի, միջին օղակի ղեկավարների համար։

Դիմելու վերջնաժամկետը 2023 թ. մարտի 20-ն է:

Ծրագրի մեկնարկը նախատեսված է մարտի 31-ին:

Դիմելու և մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3kYnf0S: