ԳլխավորԼուր

Վազգեն Սարգսյանի անվան երիտասարդական կենտրոն` Մեծամորում

Մեծամորում բացվել է երիտասարդական կենտրոն

ՀՀ 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում բացվել է երիտասարդական կենտրոն, որն անվանակոչվել է սպարապետ Վազգեն Սարգսյանի անունով, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Մեծամորի երիտասարդական կենտրոնի բացումն իրականություն է դարձել «Մեծամորի երիտասարդական խորհրդարան» ՀԿ-ի նախաձեռնությամբ և Մեծամորի համայնքապետարանի աջակցությամբ։

Բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը։

Նա «Մեծամորի երիտասարդական խորհրդարան» ՀԿ-ի ներկայացուցիչներին նվիրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված «Երիտասարդական միջավայրի գործունեության ուղեցույցը», որը կենտրոնի աշխատանքները կդարձնի առավել նպատակային և համակարգված։

ՀՀ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում կենտրոնի բացումն առաջին մեծ ծրագիրն է, իսկ տարվա ընթացքում ԿԳՄՍ նախարարության և գործընկեր կազմակերպությունների կողմից նախատեսվում են բազմաբնույթ այլ միջոցառումներ։

Մեծամորում բացվել է երիտասարդական կենտրոն