Փետրվարի 7-ին երիտասարդական կենտրոններ են բացվել Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում («Լոֆթ Նոյեմբերյան»), Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում («Հրազդան») և Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրում («Ալտերնատիվ»), հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Կենտրոնների բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ։
Նշենք, որ երիտասարդական կենտրոններ են գործում նաև Սյունիքի մարզի Մեղրի, Կապան քաղաքներում, Վերիշեն բնակավայրում, Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Ծովագյուղ բնակավայրում, Արարատի մարզի Արարատ քաղաքում, Շիրակի մարզի Ախուրյան բնակավայրում:
Երիտասարդական կենտրոնները հիմնվել են ԿԳՄՍ նախարարության կողմից՝ տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կառույցների հետ համագործակցությամբ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews












