ԳլխավորԼուր

Քննչականը պարզում է Ծաղկաձորում պատանու մահվան հանգամանքները

Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ 11-ամյա պատանու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ 2022թ. փետրվարի 5-ին` ժամը 15:30-ի սահմաններում,  Ծաղկաձոր քաղաքում դահուկներով սահելիս, 11-ամյա պատանին կորցրել է կառավարումը, դուրս եկել դահուկուղուց, բախվել արգելապատնեշի սյանը և գիտակցության չգալով՝ մահացել:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ավելի վաղ Usanogh.am-ը տեղեկացրել էր դժբախտ պատահարի մասին՝ պատանու տարիքը սխալմամբ 14 նշելով։