ԳլխավորԼուր

Հանրապետության լավագույն ուսանողներից 7-ը ԵՊՀ-ից են

Ամփոփվել է 2021 թվականի «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթը, որի արդյունքում հաղթող է ճանաչվել հանրապետության տարբեր բուհերի 34 ուսանող: Լավագույններից 7-ը Մայր բուհից են:

Մրցույթն անցկացվել է ըստ կրթական աստիճանների՝ բակալավր ու մագիստրոս, և ըստ ոլորտների՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և մշակույթ-սպորտ:

1-ին տեղը զբաղեցրել է 13 ուսանող, 2-րդ տեղը՝ 11, իսկ 3-րդ հորիզոնականը՝ 10 ուսանող: Նրանց կշնորհվեն կրթաթոշակներ: 

2021 թ. «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի ԵՊՀ մրցանակակիր ուսանողներն են. 

Արտյոմ Վարուժանի Պետրոսյան — ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող, բակալավրի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի բնագիտական ոլորտի 1-ին տեղի մրցանակակիր

Լեմզա Հունանի Հունանյան — ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող, մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի բնագիտական ոլորտի 3-րդ տեղի մրցանակակիր

Սամվել Վարդանի Եղիազարյան — ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող, մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտի 2-րդ տեղի մրցանակակիր

Համլետ Սերգեյի Սիմոնյան — ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող, մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար ոլորտի 1-ին տեղի մրցանակակիր

Միհրան Վախթանգի Սիսակյան — ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող, բակալավրի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հասարակագիտության ոլորտի 1-ին տեղի մրցանակակիր

Միլենա Արթուրի Մկրտչյան — ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող, մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հասարակագիտության ոլորտի 1-ին տեղի մրցանակակիր

Գրետա Գագիկի Գասպարյան — ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող, մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի մշակույթ-սպորտ ոլորտի 3-րդ տեղի մրցանակակիր