ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում կայացավ Մայր բուհի եւ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի «Ոսկե սերմեր. երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի 4-րդ մրցանակաբաշխությունը:
Ծրագրի նպատակն է խրախուսել տաղանդավոր ուսանողներին և նպաստել կրթության առաջընթացին` սահմանելով 50-ից մինչև 200 հազար դրամի կրթամրցանակներ 44-օրյա պատերազմի հերոսների անուններով:
Կրթամրցանակներ ստացավ ԵՊՀ 6 ֆակուլտետի 16 ուսանող։
«Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք». ծրագրի կարգախոսն է:
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը նշեց, որ կայացած 4 մրցանակաբաշխությունների արդյունքում` ոսկե սերմերը արդեն 45 ոսկե ծիլեր են տվել:
Մանրամասները՝ տեսանյութում։