ԵՊՀ ուսանողական խորհրդի և ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախաձեռնած «Զարկ» ուսանողական ճամբար -2023» ծրագրի առաջին օրն արդեն անցյալում է, տեղեկացնում են ԵՊՀ ուսանողական խորհրդից։
«ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում անցկացվող ծրագրի առաջին օրը լի էր նոր տպավորություններով ու մարտահրավերներով:
Ծրագրի մասնակից ուսանողները տարբեր վարժությունների միջոցով ծանոթացան միմյանց հետ և բաժանվեցին 6 ջոկատների:
Այնուհետև սովորեցին ազգային պարեր և ազգային-հայրենասիրական երգեր:
Իսկ վերջում օրն ավարտեցին՝ դիտելով «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը:
Դե ի՜նչ, առջևում սպասվում են ավելի հագեցած, անմոռանալի ու հետաքրքիր օրեր»,-նշված է գրառման մեջ:

