ԳլխավորԼուր

ԵՊՀ-ն հայտնվել է QS World University Rankings-ի վարկանիշային ցանկում

Հրապարակվել է QS World University Rankings 2022 աշխարհի համալսարանների վարկանիշային աղյուսակը, որում ներկայացվում են աշխարհի լավագույն բուհերը:

97 երկրի 1300 համալսարանների շարքում ընդգրկվել է նաև Երևանի պետական համալսարանը: Հայաստանի Մայր բուհը  801-1001 հորիզոնականում է:

Ցանկը գլխավորում է ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, նրան հաջորդում են Օքսֆորդի, Սթենֆորդի, Քեմբրիջի և Հարվարդի համալսարանները:

Comment here