ԳլխավորԼուր

ԵՊՀ հրաձգության թիմը 6-րդ տարին անընդմեջ հաղթում է

Անգելինա Սայադյան

ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի՝ հրաձգության մրցաշարում ԵՊՀ թիմը 6-րդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվում, հայտնում են բուհի լրատվականից:

Առաջնությանը մասնակցում էին ՀՀ 11 ուսումնական հաստատությունների հավաքական թիմեր:

Երևանի պետական համալսարանի թիմը 168 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Երկրորդ հորիզոնականում Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմն է՝ 155 միավորով: Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը:

Թիմային մրցաշարից բացի՝ անցկացվեց նաև անհատական առաջնություն:

Տղաների անհատական պայքարում առաջին տեղը գրավեց ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Եղիշե Ավագյանը, իսկ աղջիկների պայքարում առաջին կարգի մրցանակակիրը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանող Անգելինա Սայադյանն էր:

Եղիշե Ավագյան