ԳլխավորԼուր

ԱՄՆ-ի դպրոցներից մեկում աղջիկը 6 մարդ է սպանել. ՏԵՍԱՆՅՈւԹ

ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի ծխական դպրոցում մի աղջիկ հրաձգություն է բացել, հայտնում է ABC 7 Chicago-ն։

Միջադեպի հետևանքով զոհվել է 3 աշակերտ ու դպրոցի 3 աշխատակից։ Ոստիկանների կրակոցներից սպանվել է նաեւ հարձակվողը։

«Այս պահին մենք գիտենք, որ հրաձգությունը դեռահաս աղջիկ է բացել։ Նա զինված էր երկու գրոհային հրացաններով և ատրճանակով», — լրագրողներին ասել է ոստիկանության ներկայացուցիչ Դոն Ահարոնը։

Հաղորդվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել պրեսբիտերական քրիստոնյաների ծխական դպրոցում: