ԳլխավորԼուր

Ադրբեջանը կրակ է բացել Կութի հայկական դիրքերի ուղղությամբ

Արման Թաթոյանն այցելել է Կութ գյուղ (արխիվային լուսանկար)

Ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Հիշեցնենք` մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմից վիրավորվել էր 4 զինծառայող: Վիրավորներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության:

Բացի այդ, նույն օրը ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ–ն Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ է կրակել՝ կիրառելով հրետանի, ապա Վերին Շորժայի ուղղությամբ ականանետ է կիրառել: