ԳլխավորԼուր

Ադրբեջանցիները հետ են քաշվել Արցախի Փառուխ գյուղից. ՌԴ ՊՆ

Փառուխ

Բանակցություններից հետո ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի շրջակայքից, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել Ասկերանի շրջանում: Փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է երկուական անձ յուրաքանչյուր կողմից։ Հակամարտության կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից իրադրությունը կայունացել է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներն ապահովել են Լաչինի միջանցքով Ադրբեջանի զինված ուժերի երեք շարասյուների ուղեկցումը՝ երկուսը հյուսիսային և մեկը՝ հարավային ուղղությամբ:

Այլ աղբյուրներ էլ նշում են, որ թշնամու ուժերի մի մասը շարունակում է մնալ Քարագլուխ ռազմավարական բարձունքի և դրա ստորոտում գտնվող նախկին հայկական դիրքերում, դրանց դուրսբերման բանակցությունները շարունակվում են:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին ադրբեջանցիները մտել են Փառուխ գյուղ ու փորձել առաջ շարժվել։ Հայկական կողմից կա 3 զոհ15 վիրավոր։