ԳլխավորԼուր

Փառուխի մոտ վիրավորվածներից մեկի վիճակը մնում է ծայրահեղ ծանր

Հիվանդանոց

Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հինգ անձինք շարունակում են ստացիոնար բուժում ստանալ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բժշկական հաստատություններում։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում են կազդուրման փուլում, առաջիկա օրերին դուրս են գրվելու բուժհաստատություններից։

Երևան տեղափոխված երկու վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է թեթև, կյանքի համար վտանգներ չկան, երկրորդի վիճակը մնում է ծայրահեղ ծանր։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին ադրբեջանցիները մտել են Փառուխ գյուղ ու փորձել առաջ շարժվել։ Հայկական կողմից կա 3 զոհ15 վիրավոր։

Թշնամու ուժերի մի մասը շարունակում է մնալ Քարագլուխ ռազմավարական բարձունքի և դրա ստորոտում գտնվող նախկին հայկական դիրքերում, դրանց դուրսբերման բանակցությունները շարունակվում են: