ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը քիչ առաջ ձերբակալվել է:
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեում ԱԻՆ պաշտոնատար անձանց կոռուպցիոն գործողությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով մոտ ԱԻՆ 150 աշխատակից է հարցաքննվել, որոնց մեծ մասին մեղադրանք է առաջադրվել, մի քանիսն էլ ձերբակալվել է:
Մասնավորապես, ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել ու շղթան, ըստ լուրերի, հասնում է մինչեւ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանին:
Նշենք, որ նա ԱԻ նախարար է նշանակվել 2020 թ. նոյեմբերի 20-ին։
Մինչ այդ՝ 2020 թ. հոկտեմբերի 22-ին, ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Ազգային հերոսի» կոչումով։
2020 թվականի հուլիսի 7-ին ստացել է գեներալ-մայորի կոչում։