Այս գիշեր Մինսկում ձերբակալվել են Բելառուսում զանգվածային անկարգությունները համակարգողները, տեղեկացնում է БелТА գործակալությունը։
Ձերբակալվածներից մեկը համար էր վարձել «Բելառուս» հյուրանոցի 17-րդ հարկում եւ ղեկավարում էր իր երեք ենթակաների գործողությունները, վերջիններս էլ, ըստ գործակալության, հրահանգներ են տվել հարյուրավոր այլ մարդկանց։
Մինսկում բողոքի գործողությունները սկսվել են օգոստոսի 9-ին՝ նախագահական ընտրություններից անմիջապես հետո, երբ նախնական տվյալներ հրապարակվեցին, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների մոտ 80, իսկ երկրորդ տեղը գրաված Սվետլանա Տիխանովսկայան՝ գրեթե 10 տոկոսը։
Բողոքի գործողութունների ժամանակ բախումներ են գրանցվել ուժայինների հետ, կան տասնյակ տուժածներ, ձերբակալվել է մոտ 3 հազար մարդ։ Բելառուսի Ներքին գործների նախարարության տվյալներով՝ զոհվել է մեկ ցուցարար։
Ի դեպ, ՏԱՍՍ-ը նշում է, որ եռօրյա ընդմիջումից հետո այսօր Մինսկում կրկին գործում է հեռախոսային ինտերնետ կապը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։