ԳլխավորԼուր

Բելառուսում մահացած են գտել ընտրությունների արձանագրությունը չստորագրած հանձնաժողովի անդամին

Վոլկովիսկի (Բելառուս)՝ Բագրատիոնի անվան ռազմապատմական թանգարանի տնօրեն Կոնստանտին Շիշմակովը որոնողափրկարարական ջոկատի կողմից հայտնաբերվել է մահացած, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա կորել էր օգոստոսի 15-ին, երբ զանգահարել էր կնոջը ու հայտնել, որ ազատվել է աշխատանքից եւ տուն է գալիս, բայց այդպես էլ տուն չէր հասել։

Ավելի վաղ նշվել էր, որ 29-ամյա Շիշմակովը, լինելով ընտրական հանձնաժողովի անդամ, հրաժարվել էր ստորագրել նախագահական ընտրությունների եզրափակիչ արձանագրությունը։

«Ամեն ինչ սկսվեց հենց ամսի 9-ին, երբ նա ընտրական հանձնաժողովում էր։ Նրա հետ մի տղա էլ կար, երկուսն էլ հրաժարվել են ստորագրել արձանագրությունը։ Որդիս ասել է, որ իրենց փոխարեն ուրիշներն են ստորագրել»,-պատմել է մահացածի հայրը։

Comment here