ԳլխավորԼուր

Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

82 տարեկան հասակում մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նա տեւական ժամանակ եղել է Ալժիրում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսության փոխհյուպատոս, ապա նաև հյուպատոս։

1989-1990 թթ. եղել է ԽՍՀՄ ԱԳՆ տեղեկատվության և աշխատանքի կազմակերպման վարչության պետ։

1991-1993 թթ. եղել է ՀՀ ԱԳՆ փոխարտգործնախարար։

1993-1998 թթ. եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավստրիայում՝ համատեղության կարգով Հունգարիայում, ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀՄ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում, 1998-2001 թթ. ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիբանանում։

Արման Նավասարդյանը նաև ակտիվ դասախոսական գործունեություն է վարել ՀՀ մի շարք բուհերում։

2013-ից նա Հայ-Ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի վարիչն էր։

Comment here