Սոչիի արվարձան Դագոմիսում (ՌԴ) 2 արջ հոշոտել են 11-ամյա տղային, ով բաց դռնով անցնելով՝ մոտեցել էր նրանց վանդակին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ մեջբերելով ՌԴ Քննչական կոմիտեի Կուբանի վարչության ու երկրամասի դատախազության համատեղ հաղորդագրությունը։
Հետաքննության տվյալներով՝ օգոստոսի 4-ի երեկոյան 11-ամյա երեխան Դագոմիս ավանի Արմավիրսկի փողոցում բաց դռնակով մտել է առեւտրային կազմակերպություններից մեկի վարձակալած տարածք, մոտեցել 2 վայրի արջերի վանդակին։ Գիշատիչները հարձակվել են նրա վրա։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են երեխայի մահը։
Սոչիի Լազարեւսկոե շրջանի քննչական բաժնի կողմից հարուցվել քրեական գործ ՌԴ ՔՕ 109-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով («Անզգուշությամբ մահ պատճառելը» )։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։