ԳլխավորԼուր

Արթուր Գրիգորյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում

Արթուր Գրիգորյան

ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հուղարկավորությունը տեղի կունենա քաղաքային պանթեոնում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Արթուր Գրիգորյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա փետրվարի 5 -ին, ժամը 17:00-20:00, Արամ Խաչատրյան համերգասրահում: Վերջին հրաժեշտը` փետրվարի 6-ին, ժամը 11:00-13:00, նույն վայրից:

ՀՀ ժողովրդական արտիստը երկարատև հիվանդությունից կյանքից հեռացել է փետրվարի 4-ին, հիվանդանոցում: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով` ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի  նախագահությամբ: