ԳլխավորԼուր

Մահացել է կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին

Մոսկվայում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Երաժշտի առողջությունը կտրուկ վատացել էր սեպտեմբերին կորոնավիրուս տանելուց հետո, իսկ նոյեմբերի 27–ին ուղեղի կաթվածի կասկածանքով վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել։

Գրադսկին երաժշտություն է գրել ավելի քան 40 գեղարվեստական ֆիլմերի, մի քանի տասնյակ վավերագրական ֆիլմերի ու մուլտֆիլմների համար։

Նոյեմբերի 3-ին նա դարձել էր 72 տարեկան։