ԳլխավորԼուր

Անթալիայում 31-ամյա կինը որոշել է նշել մեկուսացման ավարտը եւ մահացել է

Թուրքիայում 31-ամյա կինն ընկել է 35 մետր բարձրությունից, երբ նշելիս է եղել մեկուսացման ավարտը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Mirror-ին։

Ղազախստանի քաղաքացի Օլեսյա Սուսպիցինան, ով զբոսավար էր աշխատում Անթալիայում, ընկերուհու հետ գնացել է ջրվեժ դիտելու այն բանից հետո, երբ տեղի իշխանությունները վերացրել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հաստատած սահմանափակումների մի մասը։

Ընկերուհիները որոշել են լուսանկարների շարք անել գեղատեսիլ վայրում, սակայն հերթական լուսանկարահանումից հետո Օլեսյան սայթաքել եւ ընկել է 35 մետր բարձրութունից, երբ անցել է պաշտպանիչ պատվարն ու սայթաքել թաց խոտերի վրա։ Նրա մարմինը հայտնաբերվել է ջրում։

 

Comment here