Կորոնավիրուսից առաջին մահվան դեպքն է գրանցվել Չինաստանի տարածքից դուրս, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)։ Ֆիլիպիններում փետրվարի 1-ին մահացել է Ուհանից ժամանած 44-ամյա տղամարդ։
Չինաստանի իշխանությունները 2019-ի դեկտեմբերի 31-ին հայտնել էին անհայտ հիվանդության համաճարակի բռնկման մասին Ուհան քաղաքում։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ համաճարակի հարուցիչը 2019-nCoV կորոնավիրուսն է։ ԱՀԿ-ն միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ հայտարարեց։
Վերջին տվյալներով՝ Չինաստանում վարակվածների թիվը հասել է 14380-ի, մահացել է 304 մարդ։ Հիվանդանոցներից դուրս է գրվել 328-ը։
Չինաստանից դուրս վարակվել է ավելի քան 100 մարդ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։