Չինաստանում հայտնաբերված կորոնավիրուսի տարածման պատճառով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արտակարգ իրավիճակ է հայտարարել, տեղեկացնում է BBC-ն։
Չինաստանում զոհերի թիվը հասել է 170-ի: Գրանցվել է վարակման գրեթե 8 հազար դեպք։ BBC-ի տվյալներով՝ վիրուսը տարածվել է Չինաստանի ողջ տարածքում։
ԱՀԿ-ի տվյալներով՝ Չինաստանի սահմաններից դուրս 18 երկրներում վարակման 98 դեպք է գրանցվել, բայց մահվան դեպքեր չկան:
Մարդուց մարդուն վարակելու դեպքեր են գրանցվել Գերմանիայում, Ճապոնիայում, Վիետնամում և Միացյալ Նահանգներում:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։