ԳլխավորԼուր

Հայաստանում կորոնավիրուսից մահացածների համար հատուկ դիահերձարան կկառուցվի

Կորոնավիրուսից մահացած անձանց համար Հայաստանում հատուկ չափանիշների համապատասխանող դիահերձարան կկառուցվի: Այս մասին մամուլի ասուլիսին ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մինչ այսօր կորոնավիրուսից մահացած ոչ մի պացիենտների հերձում չի իրականացվել, որպեսզի մինչև հատուկ ինֆեկցիոն պահանջներին համապատասխանող դիահերձարան ունենալը չվտանգենք անձնակազմին։ Հետևել ենք միջազգային կառույցների բոլոր խորհուրդներին և մենք դրա համար հատուկ օրենսդրական փոփոխություններ ենք իրականացրել։ Աշխատանքներ ենք տանում, որպեսզի ունենանք կորոնավիրուսից մահացածների համար հատուկ դիահերձարան»,- նշել է Թորոսյանը։

Հիշենենք, որ Հայաստանում ապրիլի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է, արձանագրվել է մահվան 12 դեպք, բուժվել է 149 մարդ։

Comment here