ԳլխավորԼուր

Դասապրոցեսը մարտի 9-ից, ամենայն հավանականությամբ, կվերսկսվի. նախարար

Հավանականությունը մեծ է, որ գալիք երկուշաբթի օրվանից` մարտի 9-ից, հանրապետությունում դասապրոցեսը կվերսկսվի: Կառավարության նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենք ամենօրյա կապի մեջ են առողջապահության նախարարության հետ:

«Հատուկ ցուցումներ չունենք դասերը չշարունակելու հետ կապված, եթե այսպես շարունակվի, երկուշաբթի օրվանից դասերն արդեն կսկսեն», — ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի կանխարգելմամբ պայմանավորված՝ հանրապետության կրթական հաստատություններում մեկշաբաթյա արձակուրդ է հայտարարվել:

Comment here