ԳլխավորԽճանկար

Ովքե՞ր կհայտնվեն աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ՝ կորոնավիրուսի համաճարակի ավարտից հետո. RT

Կորոնավիրուսի պանդեմիայի ավարտից հետո ոչ պահանջված կարող են դառնալ մի քանի մասնագիտություններ, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում, տեղեկացնում է RT-ն։

Առաջընթաց կրթության ինստիտուտի փորձագետների կարծիքով՝ զբոսաշրջության ոլորտում ռիսկային գոտում առաջին հերթին կհայտնվեն տուրիստական գործակալներն ու զբոսավարները, եւ արդեն այս տարվա ընթացքում։

Լուրջ խնդիրներ ունի օդային ուղեւորափոխադրումների ոլորտը, որոշ ավիաընկերություններ սնանկացման եզրին են։ Աշխատատեղերի կրճատումներն այդ բնագավառում եւս անխուսափելի են։

Ոչ բարվոք է նաեւ մարմնամարզական կամ ֆիթնես ակումբների վիճակը։ Ըստ մասնագետների՝ ինքնամեկուսացման ավարտից հետո հնարավոր չի լինի վերականգնել հաճախելիության նախկին մակարդակը, որի հետեւանքով բազմաթիվ փորձառու հրահանգիչներ ու մարզիչներ կզրկվեն աշխատանքից՝ իրենց հերթին անմրցունակ դարձնելով սկսնակ ու երիտասարդ մասնագետներին։

Կորոնավիրուսի համաճարակը եւ դրա դեմ կիրառվող քայլերն ավելի կարագացնեն աշխատանքների ավտոմատացման ու թվայնացման՝ ավելի վաղ սկսված գործընթացը բազմաթիվ բնագավառներում։ Արդյունքում աշխատանքը կորցնելու վտանգի առաջ կհայտնվեն մասնագիտական բաժինների կրտսեր աշխատակիցները, կրտսեր վերլուծաբանները, իրավախորհրդատուները, բանկերի մենեջերները, դեղագործները, անշարժ գույքի գործակալները, միջոցառումների կազմակերպիչները, թարգմանիչները, ուսուցիչներն ու կրկնուսույցները, ինչպես նաեւ տպագրական ոլորտի աշխատակիցները։

Բարդ ժամանակներ են սպասվում նաեւ նորաձեւության, դիմահարդարման եւ ստացիոնար հասարակական սննդի ոլորտներում։

Նշվում է, որ նույնիսկ IT (տեղեկատվական տեխնոլոգիաներ) ոլորտի աշխատողները կզգան պանդեմիայի հետեւանքները, չնայած նրան, որ ամեն ինչ «օնլայնանում» է, քանի որ կնվազի պատվիրատուների վճարունակությունը։

Սակայն որոշ մասնագիտություններ, որոնք իրենց բնույթից ելնելով՝ չեն կարող հեռավար լինել, շատ արագ կվերականգնեն դիրքերը շուկայում։ Դրանք են վարսավիրները, կոսմետոլոգները, մատնահարդարները, ինչպես նաեւ սպասարկման ոլորտի մյուս ներկայացուցիչները։

usanogh.am

 

Comment here