ԳլխավորԼուր

350+ թափուր աշխատատեղ. Երևանում տեղի կունենա Career Fest CreedRoomz-ի կողմից

CreedRoomz

Ինչպե՞ս գտնել աշխատանք և հաջողել աշխատաշուկայում՝ CreedRoomz-ում հետաքրքիր առաջարկներ կան:

Հոկտեմբերի 28-ին, Գարեգին Հովսեփյան 20 հասցեում, ժամը՝ 12:00 — 17:00 տեղի կունենա CreedRoomz Career Fest-ը, որի ընթացքում բոլորը հնարավորություն կունենան ծանոթանալու առցանց խաղավարի և խաղավարի օգնականի հաստիքներին: Կազմակերպությունում այս պահին կա ավելի քան 350 թափուր աշխատատեղ:

Հանդիպման ընթացքում կներկայացվի կազմակերպության կողմից տրամադրվող առավելությունների փաթեթը, առցանց խաղավարի և խաղավարի օգնականի գործառույթները, ճկուն գրաֆիկ ունենալու հնարավորությունները և իհարկե գործող պարգևատրման համակարգը:

Այցելուներին սպասվում է հյուրասիրություն, լավ երաժշտություն և այլ  անակնկալներ։

Մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել նախապես հետևյալ հղմամբ կամ հանդիպման ժամանակ, իսկ մանրամասների համար՝ կապ հաստատել Ընկերության ՄՌԿ բաժնի հետ՝ +374 44 444453 հեռախոսահամարով: