Երևանի պետական համալսարանի և Բուն TV-ի համատեղ նախաձեռնությամբ անցկացվող «Մետամոլոր» հաղորդաշարի շրջանակում արհեստական բանականության զարգացմանը, հասարակության վրա ունեցած ազդեցությանը և տարբեր խնդիրների լուծման համար նոր տեսակի արհեստական բանականություն ստեղծելու կարևորությանն է անդրադարձել ԵՊՀ մեքենայական ուսուցման լաբորատորիայի խմբի ղեկավար Հրանտ Խաչատրյանը։
Քննարկման առանցքում էին հետևյալ հարցերը՝ ո՞ւր են հասել արհեստական բանականության տեխնոլոգիաները, ինչպե՞ս է փոխվում աշխատաշուկան արհեստական բանականության զարգացման արդյունքում և ի՞նչ կարելի է անել այդ պայմաններում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


