Այսօր ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ ուսանողների համար կազմակերպվել է բաց դասախոսություն «Խաղամոլության հոգեբանական նկարագիրը» թեմայով:
Դասախոսությունը վարել է մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս Արմինե Ավանեսյանը: Նա ուսանողներին ներկայացրել է խաղամոլությունը՝ որպես խանգարում, դիագնոստիկ չափորոշիչները, զարգացումն ու ընթացքը, առաջացմանը նպաստող կենսաբանական, անձնային, սոցիալական գործոնները և թերապիան:
Հոգեբանական կենտրոնի վարիչ Անահիտ Գասպարյանը, կարևորելով թեմայի արդիականությունը նշել է, որ նոր տնտեսական ուղին մեր երկիրը տարել է ոչ միայն կենսապայմանների փոփոխության, այլև՝ հոգեբանական նոր կախվածությունների առաջացման։ Այդ կախվածություններից մեկը խաղամոլությունն է:
Մինչև վերջերս խաղամոլությունը ընդունվում էր որպես վնասակար սովորություն, իրականում, մասնագետների պնդմամբ, մոլախաղերի նկատմամբ պաթոլոգիկ հակումը համարվում է բավական ծանր հիվանդություն։ Դրանով տառապում են տարիքային և սոցիալական տարբեր խմբերի պատկանող մարդիկ:
Մասնակիցները կարևորել են նմանատիպ դասախոսությունների հաճախակի կազմակերպման անհրաժեշտությունը:
Հոգեբանական կենտրոնի պատասխանատուների հավաստմամբ՝ առաջիկայում կշարունակվեն արդիական խնդիրների շուրջ բաց դասախոսությունների կազմակերպումը։