ԳլխավորԼուրԿրթություն

ԱրՊՀ-ում դասերը կվերսկսվեն դեկտեմբերի 1-ից՝ ավանդական եղանակով

Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանի ռեկտորատի նիստ։

Որոշվել է, որ ԱրՊՀ ուսումնական գործընթացը վերսկսել ավանդական եղանակով 2020 թ. դեկտեմբերի 1-ից.

Համալսարանի բոլոր աշխատակիցները եւ ուսանողները մինչև նոյեմբերի 30-ը պետք է վերադառնան ու գրանցվեն համապատասխան ստորաբաժանումներում։

Վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտորին հանձնարարվել է ապահովել համալսարանի շենքերի ջեռուցումը.

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորին հանձնարարվել է անհարգելի պատճառով մինչև նոյեմբերի 30-ը չվերադարձած աշխատակիցների վարձատրության ու հետագա գործունեության հարցը ներկայացնել ռեկտորատի քննարկմանը։

 

Comment here