ԳլխավորԼուր

Ի գիտություն ԱրՊՀ-ի հեռակա ուսուցման համակարգի առաջին կուրսերի ուսանողների

ԱրՊՀ-ի ուսանողներ

Արցախի պետական համալսարանի հեռակա ուսուցման համակարգի 2020-2021 ուստարվա առաջին կուրսերի ուսումնական պարապմունքները կմեկնարկեն սեպտեմբերի 21-ից և կտևեն երկու շաբաթ, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից:

Բնագիտության, տնտեսագիտության,  պատմության և իրավագիտության ֆակուլտետներում պարապմունքները կկազմակերպվեն առաջին հերթով, իսկ մանկավարժության և սպորտի, բանասիրական ֆակուլտետներում` երկրորդ հերթով:

Comment here